Նյու Յորքում վերջին 25 տարիների ամենամահաբեր հրդեհի պատճառը երեխան է եղել, հաղորդել են քննիչները: BBC-ն հաղորդում է, որ 3-ամյա տղան պատահաբար հրդեհ է առաջացրել, պատմել է կոմիսար Դանիել Նիգրոն:

Երբ տղայի մայրը փախել է բնակարանից, դուռը բաց է թողել եւ կրակը սկսել է տարածվել շենքով: Հրդեհի հետեւանքով Բրոնսկում 12 մարդ է մահացել: Ոստիկանության համաձայն՝ մահացաների թվում 1-ից 7 տարեկան  4 երեխաներ կան:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ քաղաքում վերջին 25 տարիների ընթացքում այսպիսի սարսափելի հրդեհ չէր եղել: Նա նշել է նաեւ, որ 12 մարդ փրկվել է այրվող շենքից: