Հյուսիսային Ամերիկայում գրանցված ռեկորդային ցածր ջերմաստիճանները սառեցրել են ԱՄՆ Նիագարայի ջրվեժը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Buffalo News-ը:

Պարբերականի տվյալներով՝ «սառչած ջրվեժի» լուսանկարները հայտնվում են ամբողջ աշխարհի լրատվամիջոցներում:

Այնուամենայնիվ, ջրի հոսքերը չեն սառչել. ջրային փոշին դեռ օդում է սառույցի վերածվում, երբ թափվում է քարերի վրա: Զբոսաշրջիկները հարևան շրջաններից գալիս են Նյու-Յորք նահանգ՝ բացառիկ տեսարանով հիանալու համար:

Ազգային օդերեւութաբանական ծառայության փորձագետ Ջոն Հիչքոկի խոսքերով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա -10 -15 ° C-ով: