2017 թվականը վերադարձրեց ոգեղենը, որ յուրաքանչյուր մարդ ինքը կարողանա մասնակցել ազգի կերտմանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում «Եռաբլուրում» ասել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Աստվածատուր Պետրոսյանը։
Նա նշել է, որ անցնող տարում զգալի փոփոխություններ են կատարվել զինված ուժերում։ Խոսելով սահմանային միջադեպերի մասին՝ Աստվածատուր Պետրոսյանն ասել է. «Դիվերսիոն գործողությունները կլինեն այնքան ժամանակ, քան ստատուս-քվոն պահպանվում է։ Դրանց արգելափակման մեխանիզմները այլեւս շատ ուժեղ են, եւ հնարավոր չի այնպիսի ներթափանցում, որը մենք չկարողանանք կանխել»։











