Համացանցում հայտնվել է Sparassidae ընտանիքի սարդի եւ ձիաբոռի մահացու կռիվը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տեանյութը նկարահանվել է Ավստրալիայի հարավարեւմտյան մասում տեղական բնակչի կողմից եւ հրապարակվել է YouTube- ում:

Հոլովակի հեղինակը նշում է, որ առաջին հարձակվող ձիաբոռն էր. այն հարձակվել է սարդի վրա եւ սկսել է խայթել:

 Կադրերում երեւում է, ինչպես է սարդը փորձում փախչել հակառակորդից:

Մի քանի րոպե անց զոհը ամբողջությամբ կաթվածահար է լինում խայթոցներից եւ դադարում է դիմակայել: