CNN հեռուստաալիքի թիկնազորը հեռացրել է ԱՄՆ նախագահի խորհրդական  Սթիվեն Միլերին այն բանից հետո, երբ առաջատար հեռուստաալիքը դարարեցրել է հարցազրույցը նրա հետ, հաղորդում է Business Insider-ն։

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ Թեփերը փորձել է քննարկել Թրամփի հոգեկան վիճակը եւ նրա մասնագիտական կարողությունները։ Նա մեջբերել է ամերիկյան նախագահի վերջին թվիթներից մեկը, որտեղ նա իրեն անվանել է  շատ կայուն հանճար։ 

«Ի՞նչ եք մտածում՝ այսպիսի թվիթը չի հակասում պնդմանը, որ Թրամփը կայուն է եւ համապատասխանում է այդ աշխատանքին թե՞  հաստատում է դրան»,-հարցրել է հաղորդավարը Միլերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թրամփի խորհրդականը պատասխանել է՝  «հաստատում են»,  որից հետո  սկսել է քննադատել CNN-ին՝ ասելով, որ ալիքը ստեղծել է «թունավոր մթնոլորտ» եւ հրապարակում է ամերիկյան նախագահի  դեմ կեղծիքներ:

Նրա խոսքով՝ Թրամփի  թվիթները հաստատում են այն, ինչ  այդպես էլ պարզ է՝ «միլիարդատեր, որին ինքն իրենով  է հասել եւ հեղափոխություն արել ռեալիթի հեռուստատեսության ոլորտում,  ստացել է հասանելիություն այն ամենին, ինչ կատարվում է երկրի սրտում»

Թեփերը փորձել է մեկ այլ հարց տալ, սակայն Միլերը թույլ չի տվել նրան դա անել: Նա հայտարարել է, որ CNN հեռուստաընկերությունն ամբողջ օրը հերարձակում է հակաթրամփյան սյուժեներ, սակայն  նույնիսկ երեք րոպե չի հատկացրել ամերիկյան նախագահի իրական քայլերի մասին տեղեկություններին։

Զրույցի ժամանակ հաղորդավար Ջեյք  Թեփերը  Միլերին սկսել է հարցեր ուղղել Սպիտակ տան  մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գրքի մասին։ Սակայն խորհրդականը չի պատասխանել դրաանց ուղղակիորեն՝ սկսելով քննադատել հեռուսաատալիքը։ 

Սրանից հետո Թեփերը  ընդհատել է հարցազրույցը, բայց Միլերը չի ցանկացել կամավոր լքել ստուդիան։ Այն ժամանակ թիկնազորն է նրան հեռացրել։ Հեռուստաալիքը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։