Համացանցում հայտնվել է սառած լճակն ընկած փոքրիկ եղջերուի փրկության տեսագրությունը: Տեսանյութը ներկայացրել է VitalHog YouTube-ի ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է տղամարդը զգուշորեն քայլում սառած լճակի վրայով, ապա, հասնելով լճակն ընկած կենդանուն, դուրս քաշում նրան եւ, պարբերաբար ընկնելով սառույցի մեջ, փորձում է տանել դեպի ափը:
Ինչ-որ պահի եղջերուն փորձում է ինքնուրույն դուրս գալ, սակայն սայթաքում եւ ընկնում է, ինչից հետո վստահությամբ թույլ է տալիս երիտասարդին փրկել իրեն: Հայտնվելով ափին՝ կենդանին կարողանում է ոտքի կանգնել եւ քայլել, ընդ որում՝ չփախչելով իր փրկչից:











