Սապատավոր կետը փրկել է ջրասուզորդուհուն վագրային շնաձկան հարձակումից, հաղորդում է  The Independent-ը:

Դեպքը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում՝ Կուկա կղզիներից ոչ հեռու։ Կենսաբան Նեն Հաուզերը «հաղորդակցվել» է կետի հետ եւ չի նկատել, թե ինչպես է վագրային շնաձուկը մոտեցել  իրենց։ Նկատելով գիշատչին՝  կետը  սկսել է  պաշտպանել կնոջը՝ ծածկելով նրա մարմինն իր լողակներով: Ինչ-որ պահի կետն անգամ 63-ամյա ջրասուզորդուհուն իր մեջքի վրա ջրի երես է հանել:

Հաուզերի խոսքով՝ կետը նման  արտասաովոր պահվածք է դրսեւորել  գրեթե 10 րոպե: Չնայած խեղդվելու կամ լուրջ վնասվածքներ ստանալու վախին՝ կինը փորձել է խուճապի չմատնվել: Նա նաեւ պատմել է, որ նրանցից ոչ հեռու գտնվել է եւս մի կետ, որը նույնպես փորձել է քշել շնաձկանը:

Ծովային կաթնասունների արտասովոր պահվածքը բացատրել են  մյուս ջրասույզներն եւ մոտակայքում գտնվող ձկնորսները, որոնք պատմել են, որ այդպիսով կետերը պաշտպանել են նրան շնաձկից, որը, նրանց խոսքով,  մոտ երեք մետր երկարություն է ունեցել։