Ոչ մեծ շունը վախեցրել է արու եւ էգ առյուծներին՝ կենդանիների թագավորին ստիպելով փախուստի դիմել, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Տանզանիայի հյուսիսում գտնվող Նգորոնգորո ազգային պարկում: Առյուծների զույգը անցնում էր դաշտով, երբ նրանց մոտ է վազել շունը, որն ակներեւորեն պատկանում էր այս շրջաններում ապրող մասաի ցեղատեսակին:

Կենդանին սկսել է հաչալ առյուծների վրա, իսկ հետո հարձակվել է արուի վրա: Առյուծը վախեցել է եւ մի կողմ փախել: Արդյունքում շունը շրջվել ու տուն է վազել: