Սպառողական ապրանքերի թանկացումները բողոքի ալիք են բարձրացրել հանրության շրջանում։
Հունվարի 19-ին թանկացումների դեմ Երեւանում բողոքի երթ է անելու «Ելք» դաշինքը։ Բողոքի երթի, ցույցի գաղափարը որոշ քաղաքացիներին հույս է ներշնչում, որ իշխանությունը կսթափվի եւ հետեւություն կանի, որոշներն էլ համոզված են, որ իշխանությունը մտադիր է սպանել ժողովրդին եւ ոչ մի ընդվզում չի կանգնեցնի նրան։ NEWS.am–ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհել են, որ ստիպված հրաժարվել են որոշ մթերքներից՝ նախապատվությունը տալով դեղերին։ Թոշակառուների սուղ բյուջեն նույնիսկ կենսական անհրաժեշտության դեղերին չի բավականացնում։ Ոմանք Հայաստանից արտագաղթելն են համարում փրկօղակ, ոմանք էլ՝ Աստծո թագավորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։











