Թաիլանդի վարչապետ Պրյուտ Չան-Օչան, որը հայտնի է իր տաքարյուն պոռթկումներով, ոչ ստանդարտ միջոց է գտել լրագրողների տհաճ հարցերից խուսափելու համար: Նա ԶԼՄ-ներին խորհուրդ է տվել ուղղել բոլոր հարցերը իր ստվարաթղթե նմանակին, գրում է Reuters-ը:
Հունվարի 6-ին կառավարական համալիրի շուրջ 17 այդպիսի նմանակ էր տեղադրվել:
Նախօրեին Պրայուտը կարճատեւ ելույթ էր ունեցել իր ստվարաթղթե նմանակներից մեկի մոտ, այնուհետեւ լրագրողներին ասել, որ բոլոր հարցերն ուղղեն իր նմանակին: «Հարցրեք այս տղային»,- ասել է Թաիլանդի վարչապետը, որը հայտնի է հումորի անսովոր զգացողությամբ:
Սակայն Human Rights Watch-ի իրավապաշտպանները չեն գնահատել վերջինիս հումորը՝ նշելով, որ նա «անարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԶԼՄ-ների կողմից քննադատության հանդեպ»:











