«Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր՝ հունվարի 10-ին, բողոքի ակցիա իրականացրին ՀՀ Քրեակատարողական վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են «Սասնա ծռեր»-ի անդամներ, 2017թ. դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ակցիայի մասնակիցները որոշ ժամանակ շենքի դիմաց մնալուց հետո կանգնեցին Արշակունյաց պողոտայի երթեւեկելի մասում: Նրանց ոստիկանները հրելով հեռացրին փողոցի երթեւեկելի մասից:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները վերադարձան Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի է ունենալու այս գործով դատական նիստը:












