ԱՄՆ Իլինոյս նահանգում խաղային ապարատների համար նախատեսված փողերը տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Մայրուղին ծածկվել էր 5, 10, 20 դոլարանոց թղթադրամներով, ինչի պատճառով ավտոճանապարհը ստիպված էին փակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով UPI-ն:
Պարբերականի փոխանցմամբ՝ վթարի համար մեղավոր էր ավտոմեքենայի վարորդը. նա գերազանցել էր արագությունը եւ չէր կարողացել կառավարել ղեկը, ինչից հետո բախվել էր մեկ այլ մեքենայի: Երրորդ մեքենան փորձել էր շրջանցել նրանց եւ բախվել էր ցանկապատին: Լուրջ վնասվածքներ վարորդները չեն ստացել:
Բոլոր թղթադրամները հավաքելու համար մոտ մեկ ժամ է պահանջվել: Իսկ թե որքան գումար է հավաքվել, չի հաղորդվում:











