Համացանցում հրդեհի տեսանյութեր են հրապարվել, որը տեղի է ունեցել Չինաստանում արագընթաց ուղեւորատար շարժակազմի վագոններից մեկում: Պատահարը տեղի է ունեցել երկրի արեւելքում՝ Անհոյ նահանգում, փոխանցում է Vesti-ն:
Ցինդաոյից Հանչժոու ուղեւորվող գնացքը կայանել է միջանկյալ կայարանում: Այդ պահին բռնկում է տեղի ունեցել՝ վերածվելով լուրջ հրդեհի:
Երկաթուղու աշխատակիցներն օպերատիվորեն ուղեւորներին տարհանել են, այս պատճառով տեղի ունեցածի հետեւանքով ոչ մեկը չի տուժել, հայտնում են լրատվամիջոցները:
Նախնական վարկածով՝ արտակարգ իրավիճակի պատճառը կարող էր լինել էլեկտրասարքավորման անսարքությունը:











