Հունվարի 11-ին 1-02 զանգահարած քաղաքացուհին ահազանգել է, որ իր տնից գողություն են արել, հափշտակել են փող ու ոսկեղեն։

Ոստիկանները պարզել են, որ դուռը բացվել էր հարմարեցված բանալիով, տունը տակնուվրա արված չէր, գողն իմացել է, թե որտեղ է փողն ու ոսկեղենը։ Ենթադրվում է, որ գողը տանտիրոջ ծանոթներից է եղել։

Մի քանի ժամ անց գողության կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել տուժածի ազգական, 27-ամյա Հովսեփ Հ․-ն։ Պարզվել է, որ նա նույն տնից նույն եղանակովգողություն է կատարել նաեւ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին։

Տուժողին ընդհանուր առմամբ պատճառվել էր մոտ 4,5 մլն դրամի վնաս։