Քրդական զինված կազմավորումները հրապարակել են սիրիական Աֆրինում թուրքական բանակի տանկի ոչնչացման տեսանյութ: Հոլովակը հրապարակվել է Twitter-ի Rojava Defence Units էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոլովակում երեւում է, թե հակատանկային կառավարվող հրթիռը տանկն ինչպես է խոցում: Նշվում է, որ հրթիռի օպերատորն է եղել Քուրդիստանի կանանց ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչը: Չի հստակեցվում, թե կրակոցը հակատանկային համալիրի ինչ մոդելից է  իրականացվել:

Լիբանանյան Al-Masdar պորտալի տեղեկություններով՝ ոչնչացված մեքենան գերմանական արտադրության Leopard տանկ էր: Կայքում լուսանկարներ են հրապարավել, որոնց վրա, ենթադրաբար, պատկերված է տանկի ոչնչացումը:

Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբից հայտնել էին, որ շաբաթ օրը «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում տանկ է խփվել, որի հետեւանքով 5 թուրք զինվորական է զոհվել:

Հունվարի 20-ին Թուրքիան հայտարարոել էր սիրիական Աֆրինում քուրդ կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողություն սկսելու մասին: Թուրքիայի հետ միաժամանակ գործում են «Սիրայի ազատ բանակի» գրոհայինները: