ԱՄՆ Վիրջինիա նահանգում Ֆերֆաքս քաղաքի փողոցում տեղի է ունեցել ճանապարհի նոր զանգվածային փլուզում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են ABC News-ի կադրերը:

Հաղորդվում է, որ ճանապարհը գետնի տակ է անցել փետրվարի 10-ին: Նախ ոչ մեծ փոս է գոյացել, որն այնուհետեւ մեծացել է 30 մետր երկարաությամբ եւ 7,5 մետր լայնությամբ: Ներկայումս իշխանություններն աշխատում են իրավիճակը հարթելու ուղղությամբ:

Twitter-ում հրապարակված տեսանյութում երեւում է, որ ճանապարհն արդեն շրջափակել են, տրակտոր է աշխատում:

Տուժողների մասին չի հաղորդվում: