Համացանցում տարածվել է Եկատերինբուրգի երկնքում հայտնված բոցավառ երկնաքարի տեսագրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես U24.ru-ին պատմել է Ուրալի դաշնային համալսարանի կրթական աստղադիտարանի ճարտարագետ Վլադիլեն Սանակոեւը, կապույտ փայլատակումը նշանակում է, որ երկնային մարմինը մեծ արագությամբ է թռչել:

Նրա խոսքով՝ այս դեպքում բոցավառման պայծառությունը համեմատելի է լիալուսնի հետ, ուստի երկնաքարը կարելի է սուպերբոլիդ անվանել: «Նման երեւույթ մեկ միեւնույն տեղանքում տարին մեկ անգամ է տեղի ունենում, այն շատ հազվադեպ է», - ասել է Սանակոեւը: