Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված Պավել Գրուդինինը Առաջին ալիքով բանավեճի ժամանակ Քսենյա Սոբչակից բոլոր տղամարդկանց անունից ներողություն է խնդրել Ռուսաստանի Լեբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վիրավորանքի համար եւ դրանից հետո ստուդիայից հեռացել է՝ հայտարարելով, որ հրաժարվում է բանավեճին մասնակցելուց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փետրվարի 28-ին «Ռոսիա 1» ալիքում բանավեճի ժամանակ Ժիրինովսկին միջամտել էր ՌԴ նախագահի մեկ այլ թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթին: Սոբչակը նրան հանդարտվելու կոչ էր արել, Ժիրինովսկին սկսել էր Սոբչակին վիրավորել, եւ նա ընդդիմախոսի վրա ջուր էր լցրել:

«Ես բացարձաապես համոզված եմ, որ սա բանավեճ չէ, ուստի դրան չեմ մասնակցի… Այստեղ այնպիսի կոլեկտիվ է հավաքվել, սակայն միայն մեկ կին, տղամարդկանց կոլեկտիվ: Եվ այստեղ ներկա թեկնածուներից մեկը նրան վիրավորել է ու մինչեւ հիմա ներողություն չի խնդրել: Կարծում եմ, որ այստեղ եղած բոլոր տղամարդիկ, ցավոք, նույնպես մասնակից են այնպիսի տհաճ իրողությանը, ինչպիսին Քսենյա Անատոլեւնային վիրավորելն էր… Բոլոր տղամարդկանց անունից ես ցանկանում եմ նրանից ներողություն խնդրել… եւ կարծում եմ, որ մենք նրան պետք է շնորհավորենք»,- ասել է Գրուդինինը եւ Սոբչակին ծաղկեփունջ տվել:

Ըստ որում՝ նա նշել է, որ «Սոբչակը հազիվ թե հաղթի»:

«Նա հազիվ թե հաղթի, դա ես կլինեմ, սակայն, միեւնույն է, ցանկանում եմ ձեզ այդ տոնի համար շնորհավորել»,- հայտարարել է նա, որից հետո հայտնել, որ «միջոցառումը լքում է» եւ ստուդիայից հեռացել է:

Ժիրինովսկին Սոբչակին անբարոյական է անվանել՝ ի պատասխան Սոբչակը բաժակով ջուր է լցրել քաղաքական գործչի վրա