Կանանց միջազգային օրը տոն է, որի ժամանակ ամեն կարգին տղամարդ մտնում է ծաղիկների խանութ՝ կնոջը գեղեցիկ ծաղկեփնջերով ուրախացնելու համար։
Ցանկացած տարիքի եւ կարգավիճակի կնոջ համար հրաշալի նվեր են գեղեցիկ եւ թարմ ծաղիկները՝ գարնան գալստյան եւ ծաղկունքի խորհրդանիշը։
Իսկ վարդերի փնջերի մոտավոր գինը հասկանալու համար առաջարկում ենք դիտարկել մեկ վարդի արժեքը տարբեր երկրներում։ Այսպես, Հայաստանում մարտի 8-ին մեկ վարդը միջինում արժեցել է 1500-2000 դրամ (3-4 դոլար)։ Ուկրաինայում մեկ վարդի արժեքը տատանվել է 50-100 գրիվենի միջեւ (2-4 դոլար)։ Աբխազիայի մայրաքաղաքում մեկ վարդի արժեքն 100-250 ռուբլի է եղել։
Դաղեստանում վարդի գինն կազմել է 100-120 ռուբլի (4.5 դոլար), իսկ Մոսկվայում մեկ վարդի արժեքը սկսվել է 250 ռուբլիից, բայց գինը տատանվել է՝ կախված վարդի երկարությունից։ Աստանայում սպառողն վարդն գնել է 1000 տենգեով (3 դոլար)։ Ամենաէժան փնջերը ձեռք են բերել բելառուսները՝ Մինսկում 50 սմ երկարությամբ վարդը արժեցել է 2.6 ռուբլի (1.5 դոլար)։ Ամենից թանկ վարդերը գնել են Վրաստանում՝ Թբիլիսիում տոնական այդ օրերին վարդերի փնջերը 30-300 դոլար են արժեցել։
Սակայն, «ոչ նախանձելի» դրության մեջ են հայտնվել հայ տղամարդիկ, քանի որ մեկնարկել է «կանանց մեկամսյակը», որը կձգվի մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը։ Սա նշանակում է, որ ֆլորիստները ծաղիկները կվաճառեն աստղաբաշխական գներով։
Բացի այդ, պետք չէ կենտրոնանալ միայն ծաղիկների վրա՝ սիրելի կանանց, անկախ կարգավիճակից, մարտի 8-ին եւ ոչ միայն, կարելի է ուրախացնել սիրով նվիրված ցանկացած նվերով։











