Ստամբուլի քաղաքային տրանսպորտում համբուրված զույգին դիտողություն արած թուրք տղամարդը վիճաբանություն է ստեղծել ավտոբուսում։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ ավտոբուսում համբուրված զույգին տեսած մի տղամարդը միանգամից սկսել է բղավել զույգի վրա եւ վիրավորանքներ հնչեցրել։ Երբ մյուս ուղեւորները փորձել են տղամարդուն սաստել, նա բացականչել է. «Ես բարոյականության պահապանն եմ։ Սա Եվրոպան չի»։











