Բանգկոկում 45-ամյա բնակիչը պատի մեջ հինգմետրանոց պիթոն է հայտնաբերել: Տղամարդը հեռուստացույց դիտելիս է եղել, երբ կասկածելի աղմուկ է լսել պատի միջից: Վախենալով, նա փրկարարների է կանչել, հաղորդում է The Daily Mail-ը:
Փրկարարները չեն իմացել, թե որտեղից է գալիս ձայնը, ուստի սկսել են պատը դանդաղ քանդել եւ շատ են զարմացել՝ այնտեղ նկատելով հսկայական պիթոնի խայտաբղետ մարմինը։ Պիթոնին դրել են պարկում եւ խոստացել բաց թողել վայրի բնություն։
Փրկարարները պնշել են, որ նախկինում օձեր հայտնաբերվել էին կոյուղագծերում, խողովակներում, բայց պատի մեջ օձ հայտնաբերելը տարօրինակ է։
Փորձագետները կարծում են, որ պիթոնը թափանցել է պատի ճեղքից՝ արեւադարձային տեղատարափ անձրեւներից պաշտպանվելու նպատակով։











