Շաբաթ  Բարսելոնի փողոցներում մոտ 30 հազար մարդ, որոնց մեծ մասը թոշակառուներ են, դուրս են եկել կենսաթոշակային համակարգը պաշտպանելու համար՝ կոչ անելով բարձրացնել թոշակների չափը եւ գնողունակության անկման մասին հայտնելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Europa Press-ին եւ Քաղաքային գվարդիային:

Ըստ գործակալության՝ ցուցարարները բողոքել են իշխող Ժողովրդական կուսակցությունից  ասելով՝ «Այս գողերը գողանում են մեր թոշակները» եւ «Թոշակառուները, աշխատողները եւ ուսանողները միացել են»:

Ցույցերն անցկացվում են նաեւ Իսպանիայի այլ քաղաքներում: