ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղացի ֆերմերը հայտնաբերել է երկգլխանի նորածին վիշապօձի, հայտնում է National Geographic-ը:

Տղամարդը օձին հանձնել է անասնաբույժներին, որոնք պարզել են, որ սողունը ոչ միայն 2 գլուխ ունի, այլեւ 2 սիրտ եւ կերակրափող, ինչը բնության մեջ չափազանց հազվադեպ է հանդիպում:

Մասնագետները նշում են, որ մարսողական առանձին համակարգերը նվազեցնում են վայրի միջավայրում ողջ մնալու հավանականությունը: