Ոստիկանությունը գողության հաջորդ օրը հայտնաբերել էր սրճեփ սարքի դրամատուփը գողացողին:

Մարտի 13-ի գիշերը քաղաքացի  ահազանգել էր, որ Իսահակյան փողոցում տեղադրված  իր ընկերության սրճեփից գողացել են գումար ընդունող սարքն ու դրամատուփը` մետաղադրամներով:

Սրճեփ սարքի զննությամբ պարզվեց, որ տեխնիկական միջոցներով էին բացել սրճեփ սարքի դրամատուփը:

Հաջորդ օրը ոստիկանությունը պարզեց,ո ր գողությունը կատարել էր Չարենցավանի բնակիչ 19-ամյա Մհեր Պետրոսյանը:

Մհեր Պետրոսյանը հայտնաբերվեց եւ բերման ենթարկվեց: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում`