Ոստիկանները բացահայտել են Արտաշատի Շահումյան գյուղում կատարված գողությունը:

Մարտի 3-ի գիշերը գյուղի բնակչներից մեկն ահազանգել է, որ տունը գող է մտել, հեռախոսը տարել են, ինքն էլ բռնել է: Մի քանի րոպե անց նույն բնակիչը ահազանգել է, որ իրեն դանակահարել են եւ արնքամ է լինում: 60-ամյա տղամարդուն տեղափոխել էին Արտաշատի, ապա Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Դեպքից ժամեր անց արդեն հանցագործությունը բացահայտվել էր:

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բերման ենթարկվեց նախկինում մի քանի անգամ, այդ թվում նաեւ բռնաբարության մեղադրանքով  դատապարտված 33-ամյա Կարեն Մելքոնյանը:

Հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները տեսանյութում`