Դամասկոսից հյուսիս՝ Արեւելյան Քալյամուն շրջանի երկնքում սիրիական Սու-24 ռմբակոծիչ է խոցվել։ Այս մասին հաղորդել են «Ջեյշ Թահրիր աշ Շամ» կոալիցիայի զինյալները։
«Ալ Մասդար» պորտալը հաստատում է, որ ռմբակոծիչն ընկել է կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածք։ Օդաչուն դուրս է նետվել։ Ինքնաթիռը խոցվել է զենիթային կայանից։
Նշենք, որ «Ջեյշ Թահրիր աշ Շամ» կոալիցիան կազմված է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումից, «Ուսուդ աշ Շարքիա» եւ «Ահմեդ Աբդո» ջոկատներից։











