«Փոխելու ենք» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ մարտի 24-ին, երթ է անցկացրել Երեւանում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Երթի մասնակիցներն «Մերժիր Սերժին» կարգախոսով անցել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Ամիրյան փողոցում ցուցարարները մի քանի րոպե նստացույց են արել, ապա Հանրապետական կուսակցության գրասենյակի աստիճաններին մի քանի րոպե նստել՝ վանկարկելով «Հանրապետականին՝ ոչ»:

Այնուհետեւ ցուցարարները Հյուսիսային պողոտայով հասան Ազատության հրապարակ, որտեղ էլ ավարտեցին երթը: Նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ հաջորդ երթը լինելու է ապրիլի 9-ին, սակայն, իրենք մասնակցելու են մյուս նախաձեռնությունների ցույցերին եւ երթերին, որոնք ուղղված կլինեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Նշենք, որ երթը ոչ մի ոստիկան չի հսկում: