ՀԱՀ-ի Կրյուգերի ազգային արգելոցի այցելուն տեսանկարահանել է բորենիատիպ շների եւ բծավոր բորենիների պայքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Հոլովակը հրապարակվել է Kruger Sightings YouTube-յան ալիքում:
Հոլովակի հեղինակը նշում է, որ իրեն հաջողվել է շատ մոտ տարածությունից նկարահանել: Ինչպես նշում է արգելոցի այցելուն, ինքը տեսնում էր կենդանիների յուրաքանչյուր կծոցը: Նկարահանելիս իր «սիրտն ուժգին զարկում էր», իսկ ձեռքերը դողում:
«Կրյուգերում բորենիատիպ շներին հազվադեպ են հանդիպում, բայց քեզնից 5 մետր հեռավորությամբ նրանց ավարը խժռելիս տեսնելը սկզբունքորեն անհավատալի բան է»,- նշված է հոլովակի նկարագրության մեջ:
Տեսանյութի հեղինակի խոսքով՝ «բորենիատիպ շների եւ բծավոր բորենիների պայքարը» հնարավոր է տեսնել միայն ֆիլմերում:











