Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ուկրաինայի նախագահի պատվավոր պահակախմբի զինվորը Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ կորցնում է գիտակցությունը: Միջադեպը տեղի է ունեցել Ազգային գվարդիայի զոհված մարտիկների պատվին արարողության սկզբում:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է պետության ղեկավարի երկու կողմերում կանգնած զինվորներից մեկը օրորվում եւ ընկնում է ծնկների վրա՝ գետնին տապալելով նախագահական դրոշավորումը: Այդ պահին նրա մոտ վազում է Ազգային գվարդիայի ղեկավարը եւ իրենով «ծածկում» զինվորին, ում անմիջապես վեր են բարձրացնում եւ հեռացնում են բեմից:











