Մեքսիկայում անցկացվել է ավանդական ավանակի փառատոնը: Տոնի ծրագիրն էր ավանակներով մրցավազքը եւ հանդերձանքի մրցույթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում Մեքսիկայի Օտումբա քաղաք ավանակին նվիրված ավանդական փառատոնին մասնակցելու համար: Այդ օրը կենդանիներին կառնավալային հանդերձներ են հագցնում, կազմակերպում ամենատարբեր մրցույթներ ու մրցություններ:

Մեքսիկացիները կենդանիներին մեծագույն հարգանքով են վերաբերվում, որոնք դարեր շարունակ տեղացիների հավատին ու ճշմարտությանն են ծառայել՝ կատարելով ամենածանր աշխատանքը: Վերջին տարիներին դրանց թիվը պակասում է: Փառատոնի նպատակը ավանակների հանդեպ ուշադրության գրավումն է եւ դրանց անհետացում թույլ չտալը: