Ես Նիկոլ Փաշինյանի ձեռքը մինչեւ այս ոնց բռնել էի, հիմա էլ նույն ձեւի եմ բռնել, եղա՞վ. նման լուր գրողին երեւի թվացել է: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե նախօրեին ԱԺ բուֆետում Նապոլեոն Ազիզյանն «այնքան ինքնամոռաց էր ողջունում Նիկոլ Փաշինյանին, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը»:
«Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ երեւի մի 30 տարի, երեկ չի, որ պետք է ձեռքը բռնեի, ձեռքը պոկում էի։ Դուք գնացեք ձեռքը պոկեք, որ էսօր սրա ձեռքն եք պոկում, 15 րոպե հետո՝ ուրիշի։ Ես ինչ ձեռք բռնել եմ, մինչեւ կյանքիս վերջ բռնում եմ, ոչ մի բանի համար չեմ փոշմանում: Ես կյանքում իմ արածների համար չեմ փոշմանել, չնայած տուժել եմ», - ասաց Նապոլեոն Ազիզյանը՝ հավելելով, որ արդեն ընդդիմադիր հայացքներ ունի:
Դիտարկմանը, որ կգտնեն մարդիկ, որոնք առիթը կօգտագործեն եւ կփորձեն հաճոյանալ նրան, Ազիզյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը չի թողի։ Նա լավ հասկանում է՝ ովքեր են իրան ընդունում ի սրտե, ովքեր չեն ընդունում։ Ով գնա ուզենա հաճոյանալ, Փաշինյանի աչքից ավելի կընկնի»։ Ազիզյանն ասաց, որ ինքն ի սրտե է ընդունում Փաշինյանին. «Իյա, իսկ ինչի՞ պիտի չընդունեմ։ Սենց բան ո՞վ կարար աներ»։











