Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն թմրամիջոցներ վաճառողների ձերբակալման ոստիկանության գործողությունները իրավասու է անվանել: Այս մասին նա հայտարարել է շաբաթ երեկոյան Թբիլիսիի Imedi հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Թմրամիջոցներ վաճառողների ձերբակալման հատուկ գործողությունը լիովին օրինական է եղել», - ասել է Կոբախիձեն: «Հատուկ գործողության ընթացքում ոչ ոք չի վիրավորվել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ոստիկանությունը պատշաճ է գործել», - ասել է նա:
Լրագրողի հարցին՝ արդյոք ոստիկանների կողմից իրավասությունների գերազանցում չի եղել, նա նշել է, որ «աշխատակիցների գործողությունների համաչափությունը հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել, որից հետո միայն կարելի է կոնկրետ գնահատական տալ»:
Սա Վրաստանի ղեկավարության առաջին պաշտոնական մեկնաբանությունն էր գիշերային ակումբներում ՆԳՆ-ի հատուկ գործողության եւ երկրի խորհրդարանի մոտ ոստիկանության գործողությունների դեմ անցկացվող բողոքի ակցիայի վերաբերյալ:
Կալաձեն ցուցարարներին կոչ է արել միասին պայքարել թմրամիջոցների շրջանառության եւ վաճառողների դեմ
«Սպիտակ աղմուկ»-ի ակտիվիստները Վրաստանի վարչապետին վերջնագիր են ներկայացրել (ֆոտո)
Թբիլիսիում բողոքի ակցիաների ընթացքում ակտիվիստները պահանջել են վարչապետի եւ ՆԳ նախարարի հրաժարականը
«Դուրս արի հանուն մեր ազատության»` «Սպիտակ աղմուկի» ակցիան Թբիլիսիում (ֆոտո)











