Թբիլիսիում հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանական արշավների դեմ, որոնք անցկացվել են մայիսի 12-ին մի քանի գիշերային ակումբներում, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Սպիտակ աղմուկի» ղեկավար Բեքա Ցիկիրաշվիլին ՆԳՆ ներկայացուցիչներին հետ բանակցություններ է անցկացրել՝ խնդրելով նրանց ազատել ճանապարհը եւ հետ կանչել ուժայիններին:
«Մեզ այստեղ հատուկ ջոկատ պետք չէ, որը երեկ մեզ ցրում էր», — նշել է նա:
Tbilisi #Bassiani protests bring clubbing to the streets. If you raid our clubs we will party downtown. @BASSSIANI #freedom pic.twitter.com/JdPKdkP1oV
— Mikheil Benidze (@mbenidze) 12 мая 2018 г.
Երբ հանրահավաքի բոլոր մասնակիցները այլեւս չէին կարողանում տեղավորել խորհրդարանի շենքի մոտ գտնվող փոքրիկ հրապարակում, ոստիկանները ցուցարարների համար բացեցին երթեւեկելի հատվածը: Այս որոշումը ողջունվեց ծափահարություններով:

Հանրահավաքի խոսնակները անընդհատ նշում են, որ այսօրվա ակցիան խաղաղ է եւ ոստիկաններից պահանջում են սադրանքներ թույլ չտալ, իսկ իրենց համակիրներին՝ չտրվել դրանց:
Ակցիայի մասնակիցները ներկայացրել են իրենց պահանջները: Ցուցարարները պնդում են Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ Ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին:
.jpg)
Բացի այդ, նրանք պահանջում են պատժել բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են Թբիլիսիի ակումբներում հատուկ գործողությունների համար: «Սպիտակ աղմուկում» ասում են, որ շարունակելու են բողոքները մինչեւ նրանց պահանջները չբավարարվեն:
Դատարանի որոշման հիման վրա Թբիլիսիի երկու հայտնի գիշերային ակումբներում` Bassiani եւ Cafe Gallery-ում, անցյալ գիշեր կատարվել են խուզարկություններր, որոնց հետեւանքով ՆԳՆ-ի աշխատակիցները ձերբակալել են թմրանյութերի ութ վաճառողներին:

Ոստիկանության գործողությունների դեմ բողոքելով՝ ակումբների այցելուները քաղաքի կենտրոնում ինքնաբուխ գործողություններ են կազմակերպել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ խուլիգանության համար մոտ 70 մարդ տեղափոխվել է ժամանակավոր մեկուսարան: Ձերբակալվածները ոստիկանությանը եւ հատուկ ուժերին «ուժը գերազանցելու» մեջ են մեղադրել: ՆԳՆ-ում նշել են, որ վարչական իրավախախտումների համար ձերբակալվածներն ազատ են արձակվել:

Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ վրացական ակումբների եւ երիտասարդական անկախ շարժումների դեմ «կեղտոտ արշավ» է ընթանում, որոնք ղեկավարում են ռուսամետ ուժերը:





























