Ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում: Միջոցառումների նպատակը ոչ թե հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Իրավապահները պատասխանատուներին հորդորում են իրենց գործունեությունն իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները: Միջոցառումների ընթացքում:

Ոստիկանությունը հայցում է այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց ժամանցը խանգարվել է, իսկ ժամանցի վայրերի պատասխանատուներին հորդորում գործունեությունը տեղափոխել օրինական դաշտ: