Տեսահսկման տեսախցիկը «ֆիքսել» է ԱՄՆ Ալաբամա նահանգի Հանթերսվիլ քաղաքում տեղի ունեցած վթարի պահը, փոխանցում է Vesti-ն։ Պիկապի վարորդը կորցրել է կառավարումը եւ բարձր արագությամբ «թռչել» լցակայանի տարածք՝ ավերածությունների եւ բռնկումների հանգեցնելով։

Վարորդներն ու ուղեւորները, որոնք միջադեպի պահին լցակայանում էին, օգնության են եկել տուժողին, նրան դուրս բերել վնասված եւ այրվող տրանսպորտային միջոցից։

Լրատվամիջոցները հայտնում են, որ վթարի մեղավորը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերել։ Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները։