ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում հրաձգության հետեւանքով 3 մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել, հայտնում է Nola.com պորտալը՝ վկայակոչելով ոաստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Ինչպես հայտարարել է տեղական ոստիկանության ղեկվար Մայքլ Հարիսոնը, նախնական տեղեկություններով՝ Քլեյբորն պողոտայում գրասենյակային շենքի մոտ կրակոցներ են արձակել 2 անհայտ անձինք, որոնցից մեկը կրակել է հրացանից, երկրորդի մետ ատրճանակ է եղել: Հրաձգությունից հետո նրանք հանցագործության վայրից փախուստի են դիմել:

Վիրավորներին հոսպիտալացրել են: Ոստիկանությունը պարզում է հանցագործների ինքնությունը եւ նրանց արարքի դրդապատճառները: