Հանքարդյունաբերությունը առանց ռիսկի չի լինում, ռիսկը հանքարդյունաբերության երկրորդ բառն է: Այս մասին Econews.am-ի https://econews.am/?p=10216&l=am հետ զրույցում նշել է Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերությանը եւ մասնավորապես, Ամուլսարին:
Նրա խոսքով, Հայաստանը խիտ բնակեցված փոքր լեռնային երկիր է, որտեղ գյուղացիներն ունեն սահմանափակ հողօգտագործման հնարավորություններ, եւ նման սահմանափակ տարածքում ունենալ այդքան հանքեր, իր համար ընդունելի չէ՝ հաշվի առնելով ջրային ավազանը:
«Մենք Ռուսաստան չենք, չունենք այդքան տարածքներ, որ մեզ թույլ տանք ունենալ այդքան հանքեր: Եթե ունենանք երկարաժամկետ տեսլական, հավանական տարբերակն այն է, որ սկսենք հրաժարվել այդ «ճոխությունից»,-ընդգծել է փոխնախարարը:











