ԱՄՆ ՌՕՈՒ խոշորագույն բեռնատար օդանավ Lockheed C-5 Galaxy-ն վթարային վայրէջք է կատարել Թեխաս նահանգի Սան Անտոնիո բազայում: Դուրս չի եկել օդանավի առջեւի անիվների կանգնակը, ինչի հետեւանքով այն վայրէջք է կատարել քթի վրա, հայտնում է The Drive պարբերականը:
Նախկինում С-5-ի անձնակազմերը մի քանի անգամ բախվել են համանման իրավիճակի հետ: 2017 թվականին այսպիսի 2 պատահար էր գրանցվել Իսպանիայում ԱՄՆ Ռոտա ռազմածովային բազայի օդանավակայանում: Փորձագիտական ստուգումից հետո պարզվել էր, որ անիվի կանգնակին խանգարում է գնդաձեւ պտուտակի հանգույցը: Այն փոխել էին տվյալ մոդելի բոլոր օդանավերում, սակայն անիվները շարունակում են իրենց անկանխատեսելի պահել:
Lockheed C-5 Galaxy-ն աշխարհում ըստ բեռնատարողության երրորդ սերիական տրանսպորտային օդանավն է՝ խորհրդային Ան-225-ից եւ Ան-124-ից հետո: C-5 Galaxy-ն տեղափոխում է մոտ 120 տոննա բեռ գրեթե 4,4 հազար կմ տարածությամբ: Մինչեւ 1982 թվականը (երբ հայտնվեց Ան-124-ը) աշխարհում խոշորագույն սերիական բեռնատար օդանավն էր: Այսպիսի դատարկ օդանավը կշռում է գրեթե 160 տոննա:











