Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունենում Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհվածների հայորդիների հիշատակը հավերժացնող վերակառուցված հուշահամալիրի բացման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառմանը ներկա են նաեւ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սարգսյանը, Արկադի տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), հոգեւորականներ, մշակույթի եւ քաղաքական գործիչներ:
Հուշաքարի մոտ մարդկանց մեծ բազմություն է հավաքվել, որոնք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:












