Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասի աղբամանների մեկում դաս սովորող երեխայի տեսանյութը մեծ արձագանք է գտել սոցցանցերում։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ տարածված տեսանյութի մեջ երեւում է, որ աղբամանի մեջ մոտ 10 տարեկան երեխա գիրքը եւ տետրը ձեռքին դասերն է սովորում։

Անցորդներն էլ անտարբեր անցնում են, իսկ որոշները պարզապես նկարում են երեխային։