ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 15-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ կառավարության նիստը կվարի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէ, նա նախօրեին Նյու Յորքում էր, իսկ այսօր արդեն կլինի Դուշամբեում:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում են, մասնավորապես, Որդեգրման մասին, Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու, ՀՀ Արագածխոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզպետարաններին մարզպետարաններին գումար հատկացնելու,  «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ին արտոնություն տալու, ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2019 թվականի միջոցառումների ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցերը:

Օրակարգում են նաեւ Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2019 թվականի ծրագիրը հաստատելու մասին, 2019 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը հաստատելու մասին, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին, Երեխայի իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում ընդգրկելու նպատակով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցերը: