Թուրքիայի Քասթամանուի Դեվրեքանի շրջանում մարդատար մեքենան հարվածել եւ սատկացրել է փողոցն անցնող գորշ արջին։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ արջին հարվածելուց հետո մեքենայի կին վարորդը իջել է եւ սկսել անիծել արդեն սատկած արջին՝ իր մեքենան վնասելու համար։
Ավելի ուշ դեպքի վայր մեկնած շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցները սատկած արջին հեռացրել են երթեւեկելի գոտուց։











