Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ինքը վերջապես կստանա ՀՀ քաղաքացիություն։
«Օգոստոսի 1-ից դիմել եմ եւ սպասում եմ։ Դժվախտաբար ուշանում է, բայց համբերատար սպասում ենք»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագորղների հետ զրույցում ասաց Ժիրայր Սէֆիլյանը։
Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը այս պահին չի կարող նույնիսկ անդամակցել «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությանը, քանի որ ՀՀ քաղաքացի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը պաշտոնապես այսօր հիմնադրվեց, այն նախագահ չի ունենա, կուսակցությունը կղեկավարի 7 հոգուց բաղկացած համակարգող քարտուղարությունը։











