Ազնիվ չէ, երբ փորձում են Ազգային ժողովի աշխատանքը վարկաբեկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Այդպես մի արեք, տղերք: Կառավարությունը  ձեւավորել է ԱԺ օրակարգի 80-85 տոկոսը: Էդ մե՞նք չենք աշխատում, հարգելի կառավարություն: Ո՞ւր են ձեր օրենսդրական նախաձեռնությունները, ո՞ւր է ձեր Հայաստան-ԵՄ համաձայնագրով պայմանավորված բարեփոխումների փաթեթը, ուր է «Doing Businnes»-ում մեր մրցակցային տեղը ավելացնելու, Հայաստան փող բերելու սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նախաձեռնությունները»,-հայտարարեց Աշոտյանը: