Ղրիմի կամուրջի կառուցվող երկաթուղային հատվածի հենամեջը ընկել է ջրի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Հենարանի վրա իջեցնելու ընթացքում երկաթուղային հենամեջերից մեկը թեքվել է եւ ընկել է ջրի մեջ՝ ծանծաղուտի:

Տեղեկատվական կենտրոնի տվյալներով, կամուրջի հենարանները չեն վնասվել: Շուտով ընկած հենամեջը կհանեն ջրից, եւ դրա տեղում նորը կտեղադրեն, ինչը մոտ մեկ ամիս կտեւի: