Ֆրանսիայի հարավում՝ Էգ Մոռտ քաղաքում, փառատոնի ժամանակ կինը մահացել է ցլի հարվածից, հաղորդում է BBC-ն:

Կաննի բնակչուհին շաբաթ ամուսնու հետ դիտում էր ցլերի վազքը:

Երբ ցլերը հեռացել են վազքի հրապարակից, նրանցից մեկը ցատկել է կենդանիներին եւ հանդիսատեսին բաժանող ցանկապատից:

Ցուլը կոտոշներով բռնել է կնոջը եւ օդ նետել, որից հետո նա ընկել է մի քանի մետր այն  կողմ՝ ջարդելով գլուխը: Կնոջը ուղղաթիռի միջոցով տարհանել են, ավելի ուշ հիվանդանոցում նա մահացել է:

Հաղորդվում է, որ զույգի հետ վազքին ներկաները ամուսիններին զգուշացրել էին ցանկապատին մոտ չկանգնել: