Կատմանդուի բնակիչ Ռ․Բ․ Նուպանին որոշել է իրեն նվիրել նեպալյան անօթեւան կովերի կյանքի բարելավմանը։ Կովերը հայտնվում են փողոցում այն բանից հետո, երբ տերերը որոշում են, որ դրանք ծեր են եւ այլեւս պիտանի չեն։

Նուպանին ժամանակավոր կացարան է բացել լքված կովերի համար, սակայն միջոցները չեն ներել, որպեսզի բեռնատար ավտոմեքենա վարձի եւ կենդանիներին տեղափոխի։ Այդ պատճառով ստիպված նրանց տեղափոխել է մոտոցիկլետով։

Արդեն 166 կովեր նման արտառոց կերպով հաջողությամբ տեղափոխվել են կացարան։ Նուպանին նաեւ ուզում է իշխանությունների ուշադրությունը հրավիրել անտուն կենդանիների վրա։

Կադմանդուի բնակիչներն այցելում են կովերին եւ նրանց համար կեր, մրգեր եւ այլ համեղ բաներ են բերում։ Ակտիվիստը հուսով է, որ օրենսդրության փոփոխությունը թույլ կտա կովերին ավելի արդյունավետ պահպանել, քանի որ նրանք համարվում են Նեպալի ազգային կենդանիներ։ Բայց քանի դեռ փոփոխությունները չեն եղել, Նուպանին պատրաստվում է շարունակել քաղաքի տարբեր մասերից անօթեւան կենդանիներին մոտոցիկլետով կացարան տեղափոխումը՝ տեղեկացնում է «Моя планета»-ն։