Երեւանի ավագանիում սեւեր չկան։ Այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Նախընտրական պայքարը թեժ էր, եւ դա շատ լավ էր, շատ ճիշտ էր։ Հենց ընտրություններն ավարտվում են, մենք դառնում ենք մի թիմ, մեր 65 հոգին մեկ թիմ է, եւ ունի նպատակ՝ բարեկարգելու Երեւանը, յուրաքանչյուր լավ առաջարկ մենք ընդունելու ենք եւ միասին անելու ենք»,– ասաց Հայկ Մարությանը։

Հարցին՝ արդյոք սեւեր կան ավագանիում, Հայկ Մարությանը նշեց, որ դա վերաբերում էր քարոզարշավին, իսկ այժմ իրենք մեկ միասնական թիմ են։