Այսօր մեկնարկում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան։ Այս պահին նա Բաղրամյան 26–ում է, ընթանում է դիմավորման պաշտոնական արարողությունը։

Վաղը Թրյուդոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա հանդես կգա ասուլիսով։

Հիշեցնենք, որ Թրյուդոն մինչև այդ Երևանում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։