Ընթանում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպումը լրագրողների հետ:
Նշենք, որ Ջասթին Թրյուդոն Հայաստանում է պաշտոնական այցով։ Դրանից առաջ նա մասնակցել է Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ՀՀ վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Իսկ արդեն այսօր առավոտյան Կանադայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:











